Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-ի

16:10, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Խոյի շրջանում փետրվարի 23-ին տեղի ունեցած երկու երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 104-ի: Այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս օկրուգում երեկ տեղի ունեցած երկու երկրաշարժից տուժածների վերջնական թիվը հասել Է 104-ի»,- գործակալությունը մեջբերում Է Խոյի բժշկական ինստիտուտի ղեկավարի խոսքը:

Բացի տուժածների մասին հաղորդագրություններից, գործակալությունը տեղեկատվություն Է հրապարակել նաեւ Խոյի եւ Սալմաստի օկրուգների 43 բնակավայրերում բնակելի շինությունների լրիվ կամ մասնակի ավերման մասին: Տեղեկացվել Է, որ Թուրքիայի արեւելքում երկրաշարժերի հետեւանքով զոհվել Է ինը մարդ, տուժել Է առնվազն 50 բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am