Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ում է համարում ոճի կուռք

13:09, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը գրառում Է արել Instagran-ում, որում պատմել Է, թե հայտնիներից ում Է համարում ոճի կուռք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ դուք գիտեք, որ Շերը կյանքի իմ ոճն Է: Նրա հետ նկարահանվելը միշտ եղել Է իմ երազանքը: Նաոմի Քեմփբելը, որին ես նույնպես համարում եմ ոճի կուռք, գտնվում Էր մեզ հետ հարթակի վրա: Ի՜նչ կյանք Է»,-գրել Է Քարդաշյանը: Նրանք բոլորը ռետրո-կերպարներում նկարահանվել են CR Fashion Book հանդեսի մարտյան թողարկման համար: Քարդաշյանը, Շերը եւ Քեմփբելը լուսանկարվել են Լոս-Անջելեսի Մերթ Ալաս եւ Մարկ Փիգոթ (Mert & Marcus) փողոցներում:

Ռեալիթիի աստղը երբեք չի թաքցրել, որ ամերիկացի երգչուհին եւ դերասանուհին իր կուռքն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

View this post on Instagram

A whole cover with @Cher!!!! Now you know Cher is my style icon of life so shooting this was a dream come true! (My other style icon @naomi was on set too !!!) What is this life! So happy to share these pics with you guys for the @crfashionbook cover!  @mertalas @macpiggott I felt like Mermaids Thank you @carineroitfeld

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on


© 2009 ARMENPRESS.am