Հայտնի են բռնցքամարտիկների անունները, ովքեր կպայքարեն ՕԽ-ի վարկանիշային մրցաշարում  

10:21, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար նախատեսված առաջին վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Օլիմպիական խաղերի վարկանիշի համար տարբեր քաշային կարգերում կպայքարեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝  51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:


© 2009 ARMENPRESS.am