Վրաստանի նախագահը չեղարկել է արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պատճառով

10:33, 11 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել Է իր արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Վրաստանի նախագահը, իշխանության մյուս ճյուղերի հետ համաձայնեցմամբ, չեղարկել Է պլանավորված այցերը Բուլղարիա, Ուկրաինա եւ Բելգիա: Նախքան հրապարակումը այս որոշման մասին ծանուցվել են մեր գործընկերները»,- ասված Է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am