Իտալիայում սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներում ջուրը նկատելիորեն մաքրվել է

11:49, 18 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Art Newspaper»-ին:

Կարանտինային ռեժիմի հետ կապված տեղի բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել:

Վենետիկի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես է մաքրվել ջրանցքների ջուրը, հայտնվել են ձկներ և չվող թռչուններ: Այդ հրապարակումները սոցիալական ցանցերում մեծ արձագանք են գտել:


© 2009 ARMENPRESS.am