Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվին մեկ շաբաթում փոխանցվել է մոտ 500 մլն դրամ

18:14, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499 մլն 834 հազ. 192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2407: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

 


© 2009 ARMENPRESS.am