«Ռեքվիեմ»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայ հերոսների հիշատակին

11:32, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ ապրիլյան պատերազմում նահատակված հայ քաջերի Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի Բրուքների «Ռեքվիեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Համերգի տեսագրության ցուցադրությունը կենտրոնի հարգանքի տուրք է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ»,-ասվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am