Կարլսենն առցանց շախմատային մրցաշար է կազմակերպում
11:31, 3 Ապրիլ, 2020ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միջազգային առցանց մրցաշար կկազմակերպի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 լավագույն շախմատիստները: Սա կլինի պատմության մեջ առաջին նմանատիպ մրցաշարը: Այն կմենարկի ապրիլի 18-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար:
© 2009 ARMENPRESS.am