Սերիա Ա-ն կարող է ավարտին հասցվել նաև աշնանը  

11:53, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության դեռևս չխաղարկված հատվածը կարող է ավարտին հասցվել նաև աշնանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Rai Sport-ը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հանդես է եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է, բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար:

Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ  առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնովիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր:

 

 


© 2009 ARMENPRESS.am