ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին և Մբապեին ևս մեկ մրցաշրջան պահել Փարիզում  

12:11, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն հույս ունի ևս մեկ մրցաշրջան իր կազմում պահել թիմի առաջատարներ Նեյմարին և Մբապեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  L’Équipe-ը: Ըստ պարբերականի, պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել ֆուտբոլիստներին: ՊՍԺ ղեկավարությունը հույս ունի, որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ  «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին  անպայման կվերադարձնեն  կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

 

 


© 2009 ARMENPRESS.am