Պոգբան առաջիկայում կտեղափոխվի «Ռեալ»  

15:13, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ,  6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը:

Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի հետ` ֆուտբոլիստի տեղափոխման հարցում: Պոգբան Մադրիդ կարող է տեղափոխվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:


© 2009 ARMENPRESS.am