Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի. ՌԻԱ Նովոստի

11:10, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից ստեղծված հիվանդությունների մոնիտորինգի կայքին:

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, բժիշկներ և այլք: Վրաստանի առողջապահության նախարարությունը կարծում է, որ վարակի պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսին:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին: Մարտի 31-ից կարանտինի պայմանները խստացվել են: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ: Կարանտինի ռեժիմի կանոնները խախտողները տուգանվում են 3000 լարի (շուրջ 950 դոլար): Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մինչև ապրիլի 21-ը: Երկրում մտցվել է պարետային ժամ 21:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում:


© 2009 ARMENPRESS.am