Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով

12:17, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը:

Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտային դժվարությունների և աշխատողների վարակվելու վախի պատճառով  անհրաժեշտ պայմաններ, մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար: Հատկապես դա վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին:

Բերքը հավաքելու գործընացը պետք է սկսվի հաջորդ ամսից, սակայն բազմաթիվ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից ցածր աշխատավարձի ու վարակվելու հավանականության պատճառով:  Ավելի վաղ կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Շուկան արդեն սպասում է սուրճի գնի բարձրացման:

© 2009 ARMENPRESS.am