Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի

13:36, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 385-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից տեղծված StopCov.ge կայքին: Մեկ օրում երկրում հաստատվել է վարակի 15 նոր դեպք: Վրաստանում վարակի բռնկումից  ի վեր ապաքինվել է 84 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Ներկայում երկրի բուժհաստատություններում բուժումը շարունակում է կորոնավիրուսով վարակված 299 պացիենտ:

Վարակվածներից 3-ը մահացել են, նրանք 86, 81 և 76 տարեկան են եղել:

Կարանտինի մեջ շարունակում է մնալ 4 հազար 971 մարդ:


© 2009 ARMENPRESS.am