«Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 972 մլն 801 հազ. 769,5 դրամ

18:57, 20 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ, կազմել են 972 մլն 801 հազ. 769,5դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3819: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։


© 2009 ARMENPRESS.am