Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է ՀՀ դրոշի գույներով՝ ի նշան համավարակի դեմ պայքարի

12:33, 22 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի հեռուստաաշտարակը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով։

«Արմենպրես»-
ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացրեց, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով»,- գրել է Երևանի փոխքաղաքապետը ։

Նա գրառման մեջ մեջբերել է նաև Սոֆիո Խունտսարիայի խոսքերը․ «Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը»։

Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի փոխքաղաքապետին և նույնպես գոտեպնդող խոսքեր ասել․«Միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի»։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am