Հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով մարդկանց կոչ են անում մնալ տանը

16:26, 25 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մնա տանը» երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

Երգը կատարում են Արամեն, Ռաֆայել Երանոսյանը, Սարո Թովմասյանը, Լևոն Հարությունյանը, Էրիկ Կարապետյանը, Ռոլանդ Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Հայկ Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Զառա Սահակյանը, Սոնան, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Soné Silver-ը, Վարդան Զադոյանը, Հայ Համերգ project-ը, Սոնա Վարպետյանը, Մանե Տոնոյանը, Վահե Ալեքսանյանը, Արմեն Չամիչյանը։

Նախաձեռնությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի:

Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1677 է, արձանագրվել է մահվան 28 (ավելացել է ևս 1 դեպք) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 17 հազար 342 թեստ։ Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 75-ով, և բուժվածների թիվը դարձել է 803։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am