Լա լիգայի թիմերը մարզումները կսկսեն մայիսի 7-ին

13:38, 30 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության թիմերը մարզումային գործընթացը կարող են վերսկսել մայիսի 7-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մինչև մարզումների վերսկսելը բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am