Պոմպեոն ժամանել է Իսրայել

10:52, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել:

«Արմենպրես»-իհաղորդմամբ, պետքարտուղարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել-Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայանում: Վերջին երկու ամսվա մեջ սա Պոմպեոյի առաջին օտարեկրյա գործուղումն է:

Սպասվում է, որ նա կունենա երկու առանձին հանդիպումներ՝ վարչապետ  Բենիամին Նեթանյահուի և Կնեսետի խոսնակ Բենի Գանցի հետ:


© 2009 ARMENPRESS.am