Գերմանիան և Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կառաջարկեն հրադադարի գլոբալ պահպանման բանաձև

14:23, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:

Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներւմ հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ:


© 2009 ARMENPRESS.am