Ֆրանսիան չեղարկել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը

16:20, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան որոշել է Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթը չանցկացնել, որպեսզի չխախտվեն սոցիալական հեռավորություն պահպանելու նորմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ շքերթի փոխարեն կանցկացվի արարողություն` ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժանձնակազմի: Այս տարի միջոցառումը կանցկացվի սեղմ ձևաչափով, կկայանա միայն օդային շքերթ՝ նվիրված բուժանձնակազմին:

Ամեն տարի հուլիսի 14-ին Ելիսեյան դաշտերում անցկացվում է շքերթ՝ Բաստիլի օրվան նվիրված:


© 2009 ARMENPRESS.am