Փոխվարչապետը բավական արդյունավետ է համարում կառավարության հաստատած հակաճգնաժամային միջոցառումները

15:08, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բավական արդյունավետ է համարում կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այն արագությունն ու ինտենսիվությունը, որով մենք իրականացրինք սոցիալ-տնտեսական օժանդակության ծրագրերը, շատ տպավորիչ են: Առնվազն տեմպի և հասցեականության մասով կարող ենք ասել, որ բավական արդյունավետ միջոցառումներ ենք իրականացրել»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 19 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am