Դու ամեն ինչ ես ինձ համար. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

12:37, 16 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է դստեր հետ Հայաստանում արված լուսանկար և շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Իմ առաջնեկ Նորթ, շնորհավորում եմ 7-ամյակդ: Չեմ կարող հավատալ, որ արդեն յոթ տարեկան ես: Զարմանալի է, թե ինչ արագ է թռչում ժամանակը»:

Նա հավելել է, որ շատ է սիրում Նորթին, և Նորթն ամեն ինչ է իր համար, ավելին, քան երազել է:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն՝ երկու աղջիկ, երկու տղա: Նրանց առաջնեկը Նորթ Ուեսթն է, որին ծնողները 2015 թվականի ապրիլին մկրտել են Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում:

2019 թվականին Քիմ Քարդաշյանը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին: Նա Հայաստան էր եկել իր երեխաների ուղեկցությամբ, որոնց մկրտել է Էջմիածնում:


© 2009 ARMENPRESS.am