Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը. ՈՒՂԻՂ

11:01, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթը։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ 

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։

Շքերթին Հայաստանը ներկայացնում է 75 հոգուց բաղկացած զորախումբը։ Նրանք ծածանում են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: Շքերթին ներկա է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Բացի Հայաստանից, շքերթին մասնացում են Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլայի, Սերբիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի զորախմբերը։


© 2009 ARMENPRESS.am