Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև օգոստոս  

12:34, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tempo-ն` հավելելով, որ Մխիթարյանը կմնա թիմում մինչև օգոստոսի վերջ և «Ռոմայի» կազմում կմասնակցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հռոմում կմնա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սմոլինգը, ով ևս վարձավճարով է հանդես գալիս «գայլերի» կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am