Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է. Մխիթարյան

17:11, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը գրել է, որ ուրախ է «Ռոմա»-ում աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում, և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց  ուզում եմ հասնել «Ռոմա»-ի կազմում: Առա՜ջ, «Ռոմա»,-գրել է հայ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտըԻտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am