Աննա Ժամկոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

11:32, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Լիլիթ Դեմուրյան

 


© 2009 ARMENPRESS.am