Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

13:20, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից  հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նույն օրը  Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն։  


© 2009 ARMENPRESS.am