«Հայաստանի Հանրապետություն». Ադրբեջանը մեղադրում է բոլորին, բայց ոչ իրեն

09:30, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաքուն խուսափել է ուղղակի մեղադրանքներից, դրանց փոխարեն բավարարվել է Վրաստանից իր դժգոհությունը կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով հայտնելով, ինչպես հաճախ է վարվում: Այսպես՝ ադրբեջանական ուժայինների հետ կապ ունեցող կայքը գրել է, որ, իբր, սեփական տարածքով զենքի մատակարարման թույլտվությունը Վրաստանի կողմից «հարված է եղել թիկունքից»: Այդ երկու երկրները, ընդհանուր առմամբ, միմյանց համարել են ռազմավարական գործընկերներ տնտեսական ու քաղաքական ոլորտներում:

«Վրաստանն ինչպե՞ս թույլատրեց իր տարածքով զենք ու ռազմական սարքավորումներ տեղափոխել, որոնք, կասկածից վեր է, նախատեսված էին Ադրբեջանի հետ զինված հակամարտության համար»,- հռետորական հարց է տալիս ադրբեջանական կայքի հոդվածագիրը:

Բաքվի զայրույթը հիմնականում ուղղված է Սերբիայի դեմ, որը ռուսական արտադրության «Գրադ» կայանքներ է առաքել: Այդ երկիրը դժգոհ է նաեւ Ռուսաստանից բեռնատարների առաքման համար, որոնց վրա տեղադրվում են հրթիռներ, ինչպես նաեւ Վրաստանից, որն այդ ամենը բաց է թողել իր տարածքով:

«Մի՞թե պաշտոնական Թբիլիսին մի քանի տարի առաջ արգելք չդրեց իր տարածքով Հայաստանի համար զինվորական բեռների տեղափոխման վրա: Ի՞նչ համոզմունքների հիման վրա է այս անգամ բացառություն արվել Սերբիայի համար»,- նշված է հոդվածում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am