Պուտինը հետխորհրդային տարածքը արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է համարում

19:29, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կխոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին, շեշտը դնելով հետխորհրդային տարածքի վրա` հաշվի առնելով, որ այնտեղ մեր հարևաններն են, մեր դաշնակիցները: Որպես կանոն, մեր շահերը՝ թե տնտեսական և թե քաղաքական, շատ առումներով համընկնում են: Անկասկած, դա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից  մեկն է», - ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

 


© 2009 ARMENPRESS.am