Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության առաջին հաղթողները հայտնի են

16:12, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայտնի են 55, 60, 87, 97 և 130 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիրների անունները: Ըստ վերը նշված քաշային կարգերի հերթականության՝ առաջնությունում հաղթել են Գառնիկ Հովհաննիսյանը, Դավիթ Ջոթյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը և Ռազմիկ Քուրդյանը: Վաղը՝ օգոստոսի 13-ը, մրցումային վերջին օրն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am