Իրանը նոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ է ներկայացրել

14:24, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում Է «երկիր - երկիր» դասի բալիստիկ հրթիռին, որն ստացել Է «Հաջ Քասեմ» անվանումն ի պատիվ հունվարին ամերիկացի զինվորականների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի:

Բացի դրանից, ցուցադրվել Է «Աբու Մահդի» նոր թեւավոր հրթիռը, որն անվանվել Է ի պատիվ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որը զոհվել Է Սուլեյմանի հետ մեկտեղ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարեւոր Է համարել նոր հրթիռների փորձարկման մասին նորությունը: «Մենք պետք Է ցամաքում եւ ծովում (թշնամուն) կասեցնենք հրթիռների միջոցով»,- նշել Է նա:

Իրանը 1990-ական թվականներց ի վեր զբաղվում Է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Երկիրը որոշակի հաջողությունների Է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում:

Ըստ որում Թեհրանը հրաժարվում Է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջը՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են վերցրել համանման դասի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am