BTS-ի նոր հոլովակը 32 մլն դիտում է հավաքել մի քանի ժամում

14:56, 21 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BTS հարավկորեական խմբի նոր՝ Dynamite անգլալեզու թրեքի հոլովակը, մի քանի ժամում 32 մլն դիտում Է հավաքել YouTube-ում եւ ավելի քան 3,8 մլն լայք:

Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում Է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) եւ Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական):

Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար Է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ Է: Այդ թրեքի թողարկման մասին խումբը հայտարարել Էր հուլիսի վերջին: Այն ժամանակ մասնակիցները հայտնել Էին, որ այն տեղ կգտնի իրենց նոր ալբոմում, որի ռելիզը կկայանա այս տարվա վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am