Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին

10:40, 24 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո (որոշում Է ընդունվել) ընտրություններն անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին»,- օգոստոսի 24-ին մեջբերում Է անում նրա խւսքից ISNA գործակալությունը:

Օգոստոսի 23-ին Օրֆը հայտակարել Է, որ ընտրական գործընթացի սկիզբը պլանավորված Է 2021 թվականի փետրվար – մարտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am