Հին երգ, հին ընկերներ, նոր տրամադրություն. Արմինկան և Շպռոտը շուտով դուետով հանդես կգան

13:10, 25 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհիներ Արմինկան ու Շպռոտը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն հանդիսատեսի դատին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շպռոտը տեղեկացրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում:

«Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն։ Շուտով՝ նոր տեսահոլովակ»,- գրել է նա։

Շպռոտն ու Արմինկան արդեն մի քանի տարի բնակվում են ԱՄՆ-ում:

View this post on Instagram

Արմինկայից այնքան բան եմ սովորել Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար անհասանելի Քլաս և լրջություն։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա Մարդ։ Սիրուն Մայրիկ։Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանըՎերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ , բայց նոր տրամադրություն Շուտով նոր տեսահոլովակ #shprot & @arminkaofficial

A post shared by SHPROT (@shprotofficial) on


© 2009 ARMENPRESS.am