Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն

14:47, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Գործարկվել են մի շարք արտադրատեսակների և նոր մշակումների փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ, և, որպես արդյունք, նախատեսվում է այդ ուղղություններով սկսել սերիական արտադրություն: Հաջողված փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով, դրանց կիրառումը տեսել եք իրական մարտական պայմաններում՝ հուլիսյան մարտերի ընթացքում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն իրականացրել է ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման աշխատանքներ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am