Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

11:39, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեացավ ՀՀ նախագահի կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի`
Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասվում է հրամանագրում։


© 2009 ARMENPRESS.am