Շախմատի հավակնորդների մրցաշարը կվերսկսվի նոյեմբերին

18:14, 8 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կվերսկսցի նոյեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցախաղը կվերսկսվի նոյեմբերի 1-ին: Մրցաշարի հնարավոր անցկացման վայր ընտրվել է Թբիլիսին:

Ավելի վաղ` մարտի 26-ին, Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքումԱյն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:   Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-ԼագրավըԿորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am