Դոնալդ Տուսկն առաջարկել է Սվետլանա Տիխանովսկայային առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

20:28, 9 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Կարծում եմ, որ ուժեղ ազդակ կլինի, եթե ԵՄ-ն Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյին, որը դեռ բանտում է, առաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր բելառուսներին, ովքեր մասնակցել են վերջին տարիներին տեղի ունեցած այս ամենախաղաղ շարժմանը»,- ասված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am