Նոր երգ, նոր հոլովակ. Արամ Mp3-ն և 3.33-ը ներկայացրել են «Քոչարի» ստեղծագործությունը

11:30, 14 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Mp3-ն և 3.33 խումբը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Համագործակցության արդյունքում ծնվել է «Քոչարի» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երգի երաժշտության հեղինակն Արամ Mp3-ն է,  բառերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Արամ Mp3-ն  հոլովակը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմին՝ ի դեմս առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանին:

 


© 2009 ARMENPRESS.am