Ֆրանսիայում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել, այս անգամ Ավինյոնում  

15:51, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ հարձակում գործած անձը սպանված է: Այլ մանրամասներ հայտնի չեն: 

Ավելի վաղ Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկը գլխատվել է: Հանցագործություն կատարած անձը ձերբակալված է: Նիցցայի քաղաքապետն այն որակել է որպես ահաբեկչություն:


© 2009 ARMENPRESS.am