Չավուշօղլուն մեկնել է Բաքու. քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

12:43, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք կրկին Բաքվում ենք: Քննարկելու ենք վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշել է Չավուշօղլուն:

 

 


© 2009 ARMENPRESS.am