Ադրբեջանն ունի 7 290 անձնակազմի կորուստ
16:11, 5 Նոյեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 5-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7290 կորուստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն՝ հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:
© 2009 ARMENPRESS.am