Ադրբեջանն ունի 7 510 անձնակազմի կորուստ

11:44, 7 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 262 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 749 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Մեկ օրվա տվյալներով՝ խոցվել է հակառակորդի 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, ունի մարդկային ուժի 105 կորուստ (այս տվյալները հաշվարկված են ընդհանուր թվերի մեջ):


© 2009 ARMENPRESS.am