Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում

19:53, 7 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, Թրամփն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես հաղթել եմ ընտրությունները, մեծ առավելությամբ»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար:


© 2009 ARMENPRESS.am