Իսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել

10:15, 17 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վառառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այցելել է Արցախի Հանրապետություն:


© 2009 ARMENPRESS.am