Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

11:36, 19 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am