ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ ներկա իրավիճակը
14:10, 19 Նոյեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր:
© 2009 ARMENPRESS.am