Ֆրանսիան` Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է. Փաշինյան

10:56, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի՝ Հայաստան ժամանելուն, նշել է, որ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Ֆրանսիան` Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող 1-ին ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է Փաշինյանը:

Նոյեմբերի 22-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված ինքնաթիռը բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։


© 2009 ARMENPRESS.am