Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ

16:22, 8 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: 


© 2009 ARMENPRESS.am